Հունտելաարը իր վերադարձը նշանավորեց գոլով. տեսանյութ
Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Շալկե 04»-ը արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Համբուրգ»-ին: Գելզենկիրխենյան ակումբին առաջ մղեց Կլաս-Յան Հունտելաարը, ով 5 ամսյա դադարից հետո իր վերադարձը նշանավորեց գոլով:
Հիշեցնենք որ, հոլանադացի հարձակվողը վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի երկրորդ տուրում «Վոլֆսբուրգ»-ի հետ կայացած խաղի ժամանակ:
«Համբուրգ» - «Շալկե 04»`0:3
Գոլեր` Հունտելաար 34’, Ֆարֆան 53’, Մայեր 56’