211652_close_icon
views-count1354 դիտում article-date 10:52 13-09-2014

էդուարդ Շարմազանովը փորձում է գիտությունների դոկտո՞ր դառնալ. ՉԻ

«Չի»-ն գրում է, որ մեր պաշտոնյաների մեջ նոր մոդա է սկսվել գիտական կոչումներ ձեռք բերելը: Թերթի տեղեկություններով՝ հիմա ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը փորձում է գիտությունների դոկտոր դառնալ: Ինչպես պնդում են թերթի աղբյուրները, նա ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնում դոկտորական թեզ է գրում ԱՊՀ երկրներում մինչխորհրդարանական հարաբերությունների թեմայով: «Փաստորեն, հայ քաղաքագիտական միտքը շուտով համալրվելու է մտքի նոր տիտանով: Թեև, եթե հաշվի առնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, գիտությունների թեկնածու է, ապա Շարմազանովը կարող է նաև դոկտոր դառնալ»,- հավելում է թերթը:

Նմանատիպ նյութեր