Արամ Թամազյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արամ Թամազյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ Արամ Թամազյանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արամ Թամազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից: