Ֆուտբոլը աղջիկների խաղ չէ. Անչելոտի
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին համաձան չէ այն տեսակետի հետ, ըստ որի Մադրիդի «Ատլետիկո»-ն կոշտ ֆուտբոլ է խաղում: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Ռեալ»-ը կընդունի «Ատլետիկո»-ին: Խաղը կկայանա շաբաթ օրը` ժամը 22:00-ին:
««Ատլետիկո»-ն կոշտ թիմ չէ: Նրանք ինտենսիվ և ագրեսիվ խաղ են ցուցադրում: Ֆուտբոլը տղամարդկանց, այլ ոչ թե աղջիկների մարզաձև է:
Ինչ վերաբերվում է Ռոնալդուին, ապա նա ոչ մի առողջական խդնիր չունի: Նա շատ լավ է մարզվել և պատրաստ հանդիպմանը»,-ասել է Անչելոտին: