951 դիտում
16:01 13-09-2022
Հայաստանը կդիմի ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով. NEWS.am
Կառավարության Միջազգային իրավական հարցերով գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում է ուղարկելու՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
«Առաջիկա ժամերին դիմումը կուղարկվի։ Բացի այդ նամակ ենք ուղարկելու ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ»,– ասաց Հասմիկ Սամվելյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ:
Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհերի նախնական թիվը՝ 49–ն է։

Նմանատիպ նյութեր
3332 դիտում
14:06 25-03-2022
Հայաստանը Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու պահանջով դիմել է ՄԻԵԴ
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
310 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը