Պապիկը ցանկացել է սպանե՞լ գյուղնախարար Սերգո Կարապետյանին. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Կառավարության երրորդ մասնաշենքում:
«ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմել է, որ օրերս մի պապիկ է եկել նախարարության շենք, պառկել աստիճաններին և պահանջել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Պապիկը հայտարարել է, որ նախարարության շենք է գնացել, որպեսզի սպանի գյուղնախարար Կարապետյանին, որը «սուտ է խոսում, թե գյուղացին լավ է ապրում և այս տարի բերքի տարի է եղել»: «Որտեղ տեսնեմ նրան, սպանելու եմ: Ո՞վ է ասում, որ այսօր գյուղացին լավ է ապրում»,- զայրացած բղավել է քաղաքացին»:
Թերթին հասած տեղեկություններով՝ տարածքը հսկող ոստիկաններին մի կերպ է հաջողվել հանդարտեցնել զայրացած պապիկին և ուղարկել տուն:
«Հուսանք՝ նա այլևս նման ցանկությամբ չի հանդիպի իր իմիջի համար անիմաստ հազարավոր դոլարներ ծախսող գյուղնախարարին»,- հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: