ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում. Ժողովուրդ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Եվ նրա բացակայությունն ուղղակի կապված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ՝ Ա. Լաբլաջյանի ձերբակալության հետ:
«Բանն այն է, որ բնապահպանության նախկին նախարարը Լաբլաջյանի ձերբակալվելուց հետո վախը սրտում 72 ժամ սպասել է, որպեսզի տեսնի նրան կկալանավորեն, թե ոչ: Ու երբ տեսել է, որ ամեն ինչ լուրջ է և իր վարորդի եղբայրը երկամսյա նախնական կալանքի դատապարտվեց, անմիջապես մեկնել է երկրից՝ մինչև հասցնի իր հարցերը կարգավորել:
Բանն այն է, որ նախարարության «ռեկետ գրուպա»-ի ղեկավար Լաբլաջյանը համարվում էր Արամ Հարությունյանի հավատարիմ աշխատակիցը, ում ձերբակալությունից հետո նա իր մտերիմ շրջապատում ասել է, թե «պետք է այնպես անենք, որ Լաբլաջյանը հույսը չկորցնի, որ օգնելու ենք»: Այսինքն՝ հույս ունենա, որ ճաղերի հետևից դուրս կգա շուտով, որպեսզի Ա. Հարությունյանը երկար-բարակ տեղեկություններ չհաղորդի իրավապահներին»,– հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։