Հանրապետությունում ծնունդների թիվն աճել է
Հանրապետությունում առաջին 8 ամիսներին (հունվարից-օգոստոս) գրանցվել է 27338 ծնունդ, որից 14657-ը Երևանում: Ընթացիկ տարում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920-ով:
Օգոստոսին Հայաստանում ծնվել է 4179 երեխա: Դրանցից` 2282-ը մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: