Ես մտադիր չէմ պատերազմել քննադատների հետ. Դել Բոսկե
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսոտվանել է, որ չի ցանկանում հրապարակայնորեն քննարկել իր թիմի թերությունները: Բացի այդ իսպանացի մասնագետը ընդգծել է, որ մտադիր չէ պատերազմել իրեն քննադատողների հետ:
«Ես մտադիր չեմ պատերազմել քննադատների հետ: Այն քննադատների հետ, ովքեր կասկածում են Իսպանիայի հավաքականի որակների վրա: Չեմ ուզում կռվի բռնվել նրանց հետ: Ես ինքս ինձ քննադատում եմ, բայց ես չեմ սիրում թիմի թերությունների մասին հրարապարակայնորեն խոսել: Նախընտրում եմ կետնրոնանալ խաղի դրական կողմերի վրա, իսկ վատի մասին խոսում եմ հանդերձարանում»,-ասել է Դել Բոսկեն: