2561 դիտում
21:56 18-06-2019
Վիսենտե դել Բոսկե Երևանում հանդիպեց լրագրողների և մարզիչների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տիտղոսակիր Վիսենտե դել Բոսկեն դասախոսեց հայկական լսարանի համար։ Արտոնագրված 180 մարզիչ լսեց աշխարհի և եվրոպայի չեմպիոնի հաջողության գրավականի մասին, տվեց իր հարցերը և ստացավ սպառիչ պատասխաններ։
Ինչպիսի՞ արժեքներով կարելի է ստեղծել ֆուտբոլային թիմի հիմքը՝ անկախ գտնվելու վայրից, ազգային ու կրոնական բազմակիությունից։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ճգնաժամը հանդերձարանում, ինչու՞ է կարևորվում մրցակից ակումբներից ժամանած ֆուտբոլիստների մտերմությունը։ 68-ամյա մասնագետի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ մարզիչը կարողանա իր ֆուտբոլիստների հետ կիսվել սեփական գիտելիքներով, լսել, երբեմն միջամտել լռությամբ։
Դել Բոսկեն համեմատեց ակումբում և հավաքականում կատարած աշխատանքները, դիտարկեց հայրենիքից դուրս ունեցած փորձը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ալիքին տվեց բացառիկ հարցազրույց, վերհիշեց 10 տարի առաջ Երևան կատարած այցն ու դժվարին հաղթանակը աշխարհի չեմպիոն դառնալու ճանապարհին։ Ասուլիսում հանդիպեց մարզական լրագրողներին։
Դել Բոսկեի հետ միասին դասախոսեցին նրա երկարամյա օգնական Անտոնիո Գրանդեն, ֆիզպատրաստության մասնագետ Խավիեր Մինյանոն, որը 2018-ից աշխատում է Հայաստանի ազգային հավաքականում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2398 դիտում
22:05 20-06-2019
Վիսենտե Դել Բոսկե․ Խինես Մելենդեսի աշխատանքը Հայաստանում կտա իր պտուղները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1485 դիտում
14:56 02-09-2015
Վիսենտե Դել Բոսկե. Այս իրավիճակում Դե Խեան հավաքականում տեղ չունի
1748 դիտում
12:24 11-11-2015
Վիսենտե Դել Բոսկե. Փորձեցինք Մեսիին հրավիրել Իսպանիայի հավաքական, բայց նա մերժեց
Այս բաժնից
22621 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
3010 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2392 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»