Յուրա Մովսիսյանը վերսկսել է ինտենսիվ մարզումները
«Սպարտակ»-ի բժիշկ Վլադիսլավ Կորնիցկին հայտնել է, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը վերսկսել է ինտենսիվ մարզումները, տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Այսօր Տինո Կոստան և Յուրա Մովսիսյանը լրացուցիչ բուժզննում են անցել, որից հետո պարզ է դարձել ֆուտբոլիստների ապաքինման դինամիկան:
Ինտենսիվ մարզումները Հայաստանի հավաքականի հարձակվողին թույլ կտան արագորեն լավ մարզավիճակ հավաքել և միանալ ընդհանուր խմբին: