Յուրա Մովսիսյանը վերսկսել է գնդակով մարզումները
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից: Այսօր հայ ռմբարկում վերսկսել է գնդակով մարզումները, հայտնում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը: Նշենք, որ հուլիսի 31-ին Յուրա Մովսիսյանը աջ ծնկի վիրահատության էր ենթարկվել:
Նախնական տվյալներով` Մովսիսյանը ընդհանուր խմբի հետ կկարողանա մարզվել սեպտեմբերից: Հիշեցնենք, որ հարձակվողը վնասվածք էր ստացել ընթացիկ տարվա հունիսի 6-ին Գերմանիայի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ:
[img]http://ss.sport-express.ru/userfiles/news/images/imagesinsidetext/72/725710/1.jpg[/img]