ԱՄՆ֊ի ավիահարձակման հետևանքով Իրաքում 11 խաղաղ բնակիչ է զոհվել
Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ֊ի ավիահարձակման հետևանքով երկրում 11 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 12֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Միջադեպը սուր քննադատության է արժանացել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կողմից։