Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող Հունաստանի խորհրդարանի ընդունած օրենքի վերաբերյալ
ՀՀ արտգործնախարարի ուղերձում ասվում է.
«Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։
Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»։