211652_close_icon
views-count868 դիտում article-date 15:09 10-09-2014

Հրաձգության աշխարհի 51-րդ առաջնություն. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթացող հրաձգության աշխարհի 51-րդ առաջնությանը Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, մարզիչներ Խորեն Իգիթյանի և Գագիկ Մելոյանի մարզչական ղեկավարությամբ ՀՀ հավաքական թիմը մասնակցում է հետևյալ կազմով` Հրաչիկ Բաբայան (հրացան) Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան Զավեն Իգիթյան (ատրճանակ) Հրաձգության հանրապետական մարզադպրոց անձնական մարզիչ՝ Խորեն Իգիթյան Հովհաննես Խաչատրյան (վազող թիրախ) Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց անձնական մարզիչ՝ Էդիկ Գաբրիելյան Շանթ Սարգսյան (վազող թիրախ) Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան Ռազմիկ Մինասյան (վազող թիրախ) Հրաձգության հանրապետական մարզադպրոց անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան Լիլիթ Մկրտչյան (վազող թիրախ) Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան Քրիստիան Լաուեր (հրացան) Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան Սևակ Արշակյան (ատրճանակ) Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Նոռա Նիկողոսյան Նշենք, որ աշխարհի առաջնության մրցելույթներին հետևելու և իր ներկայությամբ մարզիկներին ոգևորելու է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր