211652_close_icon
views-count1587 դիտում article-date 10:47 10-09-2014

Արա Ղազարյանը կմասնակցի ՄԻԵԴ դատավորի մրցույթին. ՀԺ

«ՀԺ»-ն գրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների հարցում որոշակի հստակություն է մտնում: Միջազգայնագետ Արա Ղազարյանը, ով համարվում էր ոչ իշխանական թևի ամենահավանական թեկնածուն, սակայն մեկ շաբաթ առաջ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ հայտարարված մրցույթին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել, երեկ ասել է, որ վերջնական որոշում ունի: Ղազարյանը մասնակցելու է մրցույթին: «Նրա շանսերը շատ բարձր են գնահատվում, և իշխանական թևում մտավախություն ունեն, որ Ղազարյանի առաջադրման դեպքում Եվրախորհրդում, որտեղ վերջնական ընտրություն են անելու Հայաստանի ներկայացրած 3 թեկնածուների միջև, հենց Ղազարյանին կընտրեն: Արա Ղազարյանը դեռ փաստաթղթերը չի ներկայացրել մրցութային հանձնաժողովին: Պաշտոնական առաջադրումներ առայժմ չկան»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր