211652_close_icon
views-count1114 դիտում article-date 16:40 03-08-2015

Հայաստանը կմասնակցի «Աշխարհի հմտություններ»-2015 միջազգային մրցույթին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է "Աշխարհի հմտություններ"-2015 միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամներին: "Աշխարհի հմտություններ" 43-րդ մրցույթը կկայանա օգոստոսի 11-16-ը` Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում: Նախարարը հետաքրքրվել է մրցույթի մասնակիցներից, թե վերջիններիս ինչպես են նախապատրաստվել մրցույթին և ինչ ակնկալիքներ ունեն: Նախարարը հույս է հայտնել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը կդառնա "Աշխարհի հմտություններ" միջազգային կազմակերպության լիարժեք անդամ, որը, ըստ Արմեն Աշոտյանի, ոլորտի միջազգայնացման առումով կարող է մեծ դեր խաղալ: Այս համատեսքստում նախարարը կարևորել է ներդրողների, տնտեսվարողների և միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավումը: Հանդիպման մասնակիցների հետ զրույցում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում վերջին տարիներին արձանագրված հաջողություններին` ընդգծելով, որ պետք է անել հնարավորը` դրանք պահպանելու և զարգացնելու համար: Արմեն Աշոտյանը նաև շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող GIZ կազմակերպության WS Armenia ծրագրի համակարգողին` թիմին աջակցելու և տրանսպորտային ծախսերը հոգալու համար: Մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ շատ լավ են նախապատրաստվել մրցույթին և գնում են միմիայն հաղթանակի: Հանդիպման ավարտի Արմեն Աշոտյանը հաջողություն է մաղթել հայկական թիմի անդամներին: Նշենք, որ ներկայումս "Աշխարհի հմտություններին" անդամակցում է 75 երկիր, որոնցից 62-ը մասնակցելու են մրցույթին, իսկ 59-ը` մրցելու: "Աշխարհի հմտություններ" 43-րդ մրցույթին Հայաստանի թիմը կներկայանա հետևյալ մասնագիտություններով՝ մեխատրոնիկա, ՏՏ ցանցային համակարգերի կառավարում և ոսկերչություն:

Նմանատիպ նյութեր