211652_close_icon
views-count760 դիտում article-date 20:28 09-09-2014

Կայացավ «Սփյուռք- ՀՀ ոստիկանություն» երկրորդ ուղիղ կապը` Skype-ի միջոցով

Արտերկրի մեր հայրենակիցները տեղեկատվություն, ինչպես և իրենց խնդիրներին արագ լուծում ստանալու համար սեպտեմբերի 9-ին, արդեն 2-րդ անգամ, ուղիղ կապի մեջ էին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանի հետ։ Ոստիկանության ներկայացուցչին ուղղվեցին տասից ավելի հարցեր։ Օրինակ, Լիբանանում բնակվող մեր հայրենակցին պարզաբանվեց ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը։ Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ գործող կարգը պարզաբանվեց Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր մի քանի հայրենակիցների։ Նախորդ ուղիղ կապի ժամանակ տեսազանգող մեր հայրենակցուհուց՝ խնդրի մանրամասն ուսումնասիրման համար, պահանջվել էին փաստաթղթեր, որոնք նա ուղարկել էր էլեկտրոնային փոստով։ Այս անգամ նույնպես նա կապի մեջ էր և ստացավ սպառիչ պատասխան։ Հիշեցնենք, որ ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը՝ Սկայպի միջոցով։ Հասցեն՝ Armenian Police Հարցերը կարելի է ուղղել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին։ Ոստիկանության ներկայացուցիչները կպատասխանեն ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերին։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր