211652_close_icon
views-count732 դիտում article-date 12:34 28-10-2014

Այսօր կկայանա Սփյուռք-ՀՀ ոստիկանություն հերթական ուղիղ կապը Skype-ի միջոցով

Հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն է Armenian Police: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր