1169 դիտում
10:24 03-09-2014
Կայացավ «Սփյուռք- ՀՀ ոստիկանություն» առաջին ուղիղ կապը` Skype-ի միջոցով. տեսանյութ
Օրեր առաջ հայտնել էինք, որ արտերկրի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, նրանց խնդիրներին արագ լուծում տալու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը այսուհետ հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:
Առաջին ուղիղ կապն այսօր էր, սեպտեմբերի 2-ին:
Հարցերին պատասխանում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:
Ստացված հարցերի մեծ մասի պատասխանը տրվեց տեղում: Իսկ մեկ տեսազանգ շոշափում էր կոնկրետ խնդիր. անձին հետաքրքրում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը` նշելով իր մասնավոր դեպքը: Քանի որ մեր հայրենակիցն այս օրերին գտնվում էր Հայաստանում, նրան առաջարկվեց համապատասխան փաստաթղթերով ներկայանալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` հարցն արագ կարգավորելու համար:
Հիշեցնենք, որ այս նոր ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով:
Հասցեն` Armenia Police
Հարցերը կարելի է ուղղել նաև [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին:
Ոստիկանության ներկայացուցիչները կպատասխանեն ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
922 դիտում
20:28 09-09-2014
Կայացավ «Սփյուռք- ՀՀ ոստիկանություն» երկրորդ ուղիղ կապը` Skype-ի միջոցով
777 դիտում
12:34 28-10-2014
Այսօր կկայանա Սփյուռք-ՀՀ ոստիկանություն հերթական ուղիղ կապը Skype-ի միջոցով
1115 դիտում
12:03 20-07-2015
Հուլիսի 21-ին skype-ի միջոցով կկայանա Սփյուռք-ՀՀ ոստիկանություն հերթական ուղիղ կապը
Այս բաժնից
922 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր
670 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը