Վազգեն Մանուկյանը կփորձի հանդիպել Վ. Ժիրինովսկու հետ. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ի պաշտպանություն արցախահայ գործարար, Մոսկվայում կալանավորված Լևոն Հայրապետյանի, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նամակ էր գրել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն: Նա խնդրել էր աջակցել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում:
«Այդ հեռագրից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն դեռ արձագանքներ չկան»,- գրում է թերթը:
«Ժողովուրդ»-ը փորձել է Վազգեն Մանուկյանից հետաքրքրվել, թե ինչ պատասխան է ստացել Ժիրինովսկուց: Մանուկյանը հայտնել է, որ իր նամակին չեն պատասխանել, սակայն չի բացառել, որ միգուցե ինքն անձամբ հանդիպի Վլադիմիր Ժիրինովսկուն և խնդրի մասին զրուցի.
«Մոտ ապագայում Մոսկվա այց չունենք, բայց Հանրային խորհրդի շրջանակներում այցելություններ լինում են, ու այդ ժամանակ մենք կփորձենք հանդիպել Վլադիմիր Ժիրինովսկու հետ, զրուցել ստեղծված իրավիճակի մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


