211652_close_icon
views-count620 դիտում article-date 12:16 09-09-2014

Առանց Ռոնալդուի Պորտուգալիայի հավաքականի խաղային պոտենցիալը նվազում է. Պեպե

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն հայտարարել է, որ Եվրո 2016-ի ընտրական փուլի առաջին խաղում իր ազգային թիմը շատ ցավալի պարտություն կրեց Ալբանիայի ընտրանուց: Հիշեցնենք, որ պորտուգալացիները սեփական հարկի տակ 0:1 հաշվով անսպասելիորեն զիջեցին ալբանացիներին: «Շատ ցավալի պարտություն կրեցինք: Այս անհաջողությունը դեռ երկար կհիշվի, քանի որ ԶԼՄ-ները անընդհատ կխոսեն այդ մասին: Մրցակիցը պաշտպանվում էր 70-80 րոպե: Մենք մեծ ջանքեր ներդրեցինք, սակայն մեզ բախտը չժպտաց: Առանց Ռոնալդուի հավաքականի պոտենցիալը ընկնում է, քանի որ խոսքը գնում է աշխարհի լավագույն խաղացողի մասին: Ցավոք սրտի նա բաց թողեց հանդիպումը»,- Պեպեի խոսքերը մեջբերում է A Bola-ն:

Նմանատիպ նյութեր