Ռուսաստանում 105 հազար ուկրաինացու տրվել է փախստականի կարգավիճակ
Ռուսաստանում 105 հազար ուկրաինացու տրվել է փախստականի կարգավիճակ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կազակին:
Կազակի խոսքերով՝ օրական գրեթե 500 մարդ է դիմում արտերկրից հայրենակիցների կամավոր վերաբնակեցման ծրագրին միանալու խնդրանքով:
Դրա հետ կապված՝ Կազակը առաջարկել է բարձրացնել այդ ծրագրի համար քվոտան՝ հասցնելով մինչև 20 հազար մարդ: