Ուկրաինայի ավելի քան 318.000 քաղաքացի Ռուսաստանում ժամանակավոր կացարան կամ փախստականի կարգավիճակ է ձեռք բերել
Ըստ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության հաղորդման, ավելի քան 318.000 Ուկրաինայի քաղաքացի դիմել է Ռուսաստանի միգրացիոն ծառայություն՝ ժամանակավոր կացարան ստանալու խնդրանքով: Այս մասին հայտնել է Ռուսատանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռամադանովսկին:
Նա նշել է , որ դիմած 300.000 Ուկրաինայի քաղաքացիների դիմումները բավարարվել են: Անցյալ տարի 154.000 մարդ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, նրանցից կեսը ուկրաինացիներ են: Ըստ միգրացիոն ծառայության տվյալների՝ դիմողների մեծամասնությունը ստացել է ժամանակավոր կացարան: