211652_close_icon
views-count1150 դիտում article-date 16:39 19-04-2014

20-ամյա Հովհաննեսը Ուկրաինայի «Զոլոտոյ լև» սրճարանում ուկրաինացու է ծեծել և արտահանձնվել Հայաստան

20-ամյա Հովհաննես Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Ուկրաինայի Հանրապետության Մարիուպոլ քաղաքի Ժովտնևի շրջանի «Զոլոտոյ լև» սրճարանում, ՈւՀ քաղաքացի Վլադիմիր Սմիրնովի հետ ծագած վիճաբանության ընթացքում դիտավորությամբ բռունցքներով 2-3 հարվածներ է հասցրել վերջինիս դեմքի շրջանում, որից հետո, աջ ձեռքով վերցնելով ապակե դատարկ ջրամանը, հարվածել է Վ. Սմիրնովի ձախ քունքի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության վնաս։ Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Հովհանսը ուղարկվել է Հայաստան եւ անցել ծառայության, սակայն քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը: Գործը վարույթ է ընդունվել Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մայիսի 8-ին նշանակվել է դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր