Բուհական համակարգին ինքնավարություն տալ է պետք. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ԿԳ փոխնախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է 150 միլիոն դրամ գումար հատկացնել նախարարությանը, որպեսզի հետագայում նվիրաբերության պայմանագրով հանձնեն Գյուղատնտեսական ակադեմիային:
Վահրամ Մկրտչյանը վարչապետին խնդրեց անդրադառնալ Գյուղակադեմիայի խորհրդի կազմի ընդունմանը, որպեսզի խորհուրդը կարողանա գումար տրամադրել վերանորոգման համար:
Հարցին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն և նշեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կանդրադառնա այս հարցին:
«Բուհերի խորհուրդների ձևավորման ընթացքի պրոցեսն այդքան էլ լավը չէ, ես կարծում եմ, սա թեմա է, որ պետք է է քննարկենք, բուհական համակարգին ակադեմիական և ընդհանրապես ինքնավարություն պետք է տալ»,- նշեց վարչապետը: