Եվրո 2016-ի ընտրական փուլի առաջին անակընկալը` Պորտուգալիա – Ալբանիա`0:1. տեսանյութ
2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խոշոր անակընկալը գրանցվեց I խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը: Քիչ առաջ խմբի ֆավորիտ Պորտուգալիայի ընտրանին 0:1 հաշվով զիջել է Ալբանիայի ընտրանուն: Հարկ է նշել, որ Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդիպումը բաց է թողել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ I խմբի առաջին խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել էր Դանիայի ընտրանուն:
[b]Պորտուգալիա – Ալբանիա`0:1[/b]
Գոլ` Բալաժ 51'