211652_close_icon
views-count1054 դիտում article-date 23:04 07-09-2014

Կասիլյասը երիտասարդ տարիք ունի դարպասապահի համար. Դե Խեա

Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի դարպասպահ Իկեր Կասիլյասը դեռ կարող է մի քանի տարի բարձր մակադրակով մրցելույթներ ունենալ: Իսպանիայի հավաքականի վերջին ընկերական խաղի ժամանակ 33-ամյա Կասիլյասը մնաց պահեստայինների նստարանին, իսկ նրա փոխարեն հիմնական կազմում տեղ զբաղեցրեց 23-ամյա Դավիդ Դե Խեան: «Ես տեղյակ էի, որ Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում խաղադաշտ եմ դուրս գալու հիմնական կազմում: Ես մի փոքր զարմացած էի, բայց երջանիկ էի և գոհ: Միայն մարզիչը կորոշի, թե ով կխաղա առաջիկա խաղում: Իմ գործը քրտնաջան մարզվելն է: Ես չեմ կարող ասել, որ մտածում եմ Կասիլյասի իրավիճակի մասին: Նա դեռ երիտասարդ է դարպասպահի համար և կարող է մի քանի տարի բարձր մակադրակով մրցելույթներ ունենալ»,-Դե Խեայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Նմանատիպ նյութեր