211652_close_icon
views-count3924 դիտում article-date 19:10 07-09-2014

ԵԿՄ վարչության անդամները ստուգայցեր են կազմակերպում մարզային խորհուրդներում և տարածքային բաժանմունքներում. տեսանյութ

Աբովյան քաղաքում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղի ունեցած միջոցառման ժամանակ հանդիսավորապես անդամատոմսեր հանձնվեցին ԵԿՄ հարյուրավոր նորագիրներից մի քանի տասնյակին: Ելույթների ժամանակ ընդգծվեց, որ Երկրապահ կամավորականների միությունը արյան կանչով, ժամանակի հրամայականով ստեղծված կազմակերպություն է, որը, ինչպես փաստում են կառույցի բազմահազար անդամները, այսօր էլ կատարում է իր առաքելությունը: Ուշագրավ է, որ այսօր էլ դեռ ԵԿՄ-ին անդամակցել ցանկացողների ահռելի հոսք կա: Ի կատարումն ԵԿՄ վարչության նախագահի աշխատանքային ծրագրի՝ այս օրերին վարչության անդամները ստուգայցեր են կազմակերպում մարզային խորհուրդներ եւ տարածքային բաժանմունքներ: Հանդիպումներն անցնում են ոգեւորության մթնոլորտում: Ծաղկադրումներ, ելույթներ, պարգեւների հանձնում, անդամության վկայականների տրամադրում: Այսօր նմանատիպ միջոցառում էր Աբովյան քաղաքում: Տարածաշրջանի եռասերունդ երկրապահները՝ պատերազմի մասնակիցներ, երիտասարդ երկրապահներ եւ պատանի երկրապահներ, միաբերան խոսում էին այն մասին, որ ԵԿՄ-ն զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ հավատարիմ է Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամներին, անդավաճան ընթանում է Հայաստան պետության հզորացման ճանապարհով: Այսօրվա միջոցառման ժամանակ հանդիսավորապես անդամատոմսեր հանձնվեց ԵԿՄ հարյուրավոր նորագիրներից մի քանի տասնյակին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր