Կրիշտիանու Ռոնալդուն օրական 6 ժամ է մարզվում
Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է մարզվել անհատական հատուկ ծրագրով: Վնասվածքից ապաքինվելուց հետո պորտուգալացին օրական 6 ժամ է մարզվում, որպեսզի հասցնի լավ մարզավիճակ հավաքել և միանալ ընդհանուր խմբին:
«Արքայական ակումբի» բուժանձնակազմի տվյալներով` Ռոնալդուն հաջորդ շաբաթ կազմ և պատրաստ կվերադառնա ընդհանուր խումբ: Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքականը, որը այսօր Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում մրցելու է Ալբանիայի հավաքականի հետ: