13320 դիտում
18:18 06-09-2014
Երևանում Range Rover-ի վարորդը բախվել է ավտոլվացման կետի եզրաքարերին, իսկ հետո վրաերթի ենթարկել 2 հետիոտնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:35-ի սահմաններում Range Rover մակնիշի 24 ND 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սունդուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները, ովքեր միջին տարիքի տղամադրիկ են, տեղափոխվեն մեկը՝ «Էրեբունի», մյուսը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև վրաերթը Range Rover-ի վարորդը ավտոմեքենայով բախվել է մայթեզրի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի եզրաքարերին, փլուզել դրանք, որից հետո տեղի է ունեցել վրաերթը: Ականատեսները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայի տակից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադը տեղափոխել է նրանց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+