211652_close_icon
views-count990 դիտում article-date 18:24 06-09-2014

Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Սեպտեմբերի 5-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և անձնագրային և վիզաների վարչության ծառայողները ԱՎՎ վարչական շենքից բերման են ենթարկել Ղազախստանի քաղաքացի, 1961 թ. ծնված Արայիկ Ա.-ին, որը 2012 թ. սեպտեմբերի 20-ից Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Արայիկ Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր