211652_close_icon
views-count2169 դիտում article-date 17:39 06-09-2014

Ցլիկ գողացողին ձերբակալեցին

Սեպտեմբերի 3-ին Արտաշատի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ իրենց տան դիմաց գտնվող սեփականաշնորհված հողամասից գողացել են իրեն պատկանող ցլիկը` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 11.00-ի սահմաններում, 1971 թ. ծնված Գագիկ Պ.-ն բացահայտ հափշտակել է ցլիկը և դիմել փախուստի: Գողոնն առգրավված է: Գագիկ Պ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր