Բաքվում տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների 4-րդ ոչ պաշտոնական հանդիպումը
Սեպտեմբերի 9-ին Բաքվում տեղի է ունենալու Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով 4-րդ ոչ պաշտոնական հանդիպումը:
Ինչպես փոխանցում է Turan գործակալությունը, հանդիպմանը քննարկվելու են 2013 թվականի վիլնյուսյան գագաթաժողովից հետո այդ երկրների ձեռքբերումները և հետագա համագործակցության հեռանկարները:
Հանդիպմանը կմասնակցեն ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը: