211652_close_icon
views-count5348 դիտում article-date 11:38 06-09-2014

Mercedes-ների բախում՝ Արարատի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Սուրեն Մարկոսյանը իր վարած Mercedes մակնիշի 78 VՏ 999 համարանիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքում՝ Մ. Գեորգիսյան և Ա. Սերոբ փողոցների խաչմերուկում բախվել է Արարատ գյուղի բնակիչ, 25-ամյա Հայկ Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 97 ՏT 700 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արարատ գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Գրիգորյանը և վարորդներից Ս. Մարկոսյանն ու նրա ուղևոր՝ Արարատ քաղաքի բնակիչ, 22-ամյա Աշոտ Սիմոյանը տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Թարվերդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նմանատիպ նյութեր