Բրազիլական իշամեղվի թույնը «սպանում» է քաղցկեղը. գիտնականներ
Բրազիլական իշամեղուների մի տեսակի ներկայացուցիչների թույնը սպանում է քաղցկեղի բջիջները՝ չվնասելով հարակից առողջ բջիջները, գրում է Biophysical Journal-ը:
Գիտնականների նոր բացահայտումը հնարավոր է՝ առաջիկայում ծառայի չարորակ ուռուցքների դեմ պայքարի նոր մեթոդի մշակմանը:
Մասնագետները եւս մի քանի փորձարկում կիրականացնեն՝ 100 տոկոսով ապացուցելու համար, որ Polybia paulista տեսակի իշամեղվի թույնը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները: