«Սթոք Սիթի»-ի դարպասապահի անունը գրանցվել է Գինեսի գրքում. տեսանյութ
Անգլիական «Սթոք Սիթի»-ի դարպասպահ Ասմիր Բեգովիչի անունը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` սեփական տուգանային հրապարակից մրցակցին գոլ խփելու համար:
Հիշեցնենք, որ բոսնիացի խաղացողը Պրեմիեր Լիգայի 2013/2014 մրցաշրջանի խաղարկության 10-րդ տուրի խաղում գրավել էր «Սաութհեմփթոն»-ի դարպասը: Բեգովիչը մրցակցի դարպասը խոցել էր ռեկորդային` 91,9 մետր հեռավորությունից: