Մահացել է Ջոան Ռիվերսը
81 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Ջոան Ռիվերսը: Այս մասին է տեղեկացնում աստղի ընտանիքը:
Նշենք, որ նախորդ շաբաթ Fashion Police-ի հաղորդավարուհին գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում. ձայնալարերի վիրահատության ժամանակ Ռիվերսի շունչը կանգնել է, ինչից հետո վերջինս կոմայի մեջ էր գտնվում: