ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կողմ են արտահայտվել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մշտական ռազմական ներկայության ապահովմանը
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կողմ են արտահայտվել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մշտական ռազմական ներկայության ապահովմանը:
Այս մասին նշված է The Times թերթում Օբամայի և Քեմերոնի երեկ հրապարակած համատեղ հոդվածում:
«Մենք պետք է օգտագործենք մեր զինված ուժերը Արևելյան Եվրոպայում մշտական ռազմական ներկայության ապահովման համար, որպեսզի Ռուսաստանին ցույց տանք, որ մշտապես պահպանելու ենք ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, որն առնչվում է հավաքական պաշտպանությանը»:
Հոդվածում նաև նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ մեկ կամ մի քանի երկրների վրա կատարված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ ՆԱՏՕ-ի դեմ: