211652_close_icon
views-count1921 դիտում article-date 11:31 04-09-2014

Փաստաբանը դատավորի «փաթթած ունենա» խոսքի առթիվ դիմել է Արդարադատության խորհուրդ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի՝ դատավարության ժամանակ արած արտահայտություններից մեկը մեծ աղմուկ է հանել՝ ստիպելով փաստաբաններից մեկին դիմել Արդարադատության խորհուրդ: Թերթը տեղեկացել է, որ կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի կնոջ և դատավոր Սարգիս Երիցյանի մոր՝ Կարինե Տիտանյանի գործով քաղաքացիական դատական նիստի ժամանակ Ափինյանն ասել է. «Ինչ եք կարծում, օրինակ՝մի ՓԲԸ կարա աշխատանքային օրենսգրքով աշխատի, հա՞, իսկ մի այլ ՓԲԸ կարող է փաթթած ունենա, հա՞, ու ընդհանրապես օրենքից դուրս աշխատի, ո՞նց հասկանանք»: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ փաստաբանը դատավորի «փաթթած ունենա» խոսքի առթիվ դիմել է Արդարադատության խորհուրդ, կցելով նաև ձայնագրությունը: Սակայն դեռ որևէ պատասխան չի ստացվել։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր