211652_close_icon
views-count2196 դիտում article-date 13:23 03-09-2014

Լատվիա-Հայաստան. երկրպագուների համատեղ դիտում

Սկսվում է նոր մրցաշրջանը ինչպես Ազգային հավաքականի, այնպես էլ երկրպագուների համար: Սեպտեմբերի 3-ին, ժամը 21:45-ին, «Սկոնտո» մարզադաշտում կկայանա Լատվիա - Հայաստան ընկերական հանդիպումը, իսկ սեպտեմբերի 7-ին կմեկնարկի Եվրո 2016-ի ընտրական փուլը, և այդ օրը մեր հավաքականը արտագնա խաղում կխաղա Դանիայի դեմ: Հայաստանի ազգային հավաքականի «Առաջին հայկական ճակատ» (FAF) ֆան ակումբը կազմակերպում է Լատվիա - Հայաստան հանդիպման երկրպագուների համատեղ դիտում` «FAN-ZONE»` Թումոյի (Թումանյանի) այգում` ֆուտբոլի դաշտի հարևանությամբ: Համատեղ դիտման ընթացքում կլինեն բոլոր ֆուտբոլային ատրիբուտները` դրոշներ, թմբուկներ և այլն, կստեղծվի թեժ երկրպագման իրական միջավայր: Հավաքականին աջակցենք և մեր դրական լիցքերը հաղորդենք Երևանից: Սկիզբը`սեպտեմբերի 3-ին, ժամը 21:00-ին: Դանիայի դեմ խաղի «FAN-ZONE»-ի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր