211652_close_icon
views-count1119 դիտում article-date 12:32 03-09-2014

ԼՂՀ նախագահն ընդունել է Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի անդամներին

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի անդամներին` խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Լիտվա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ձեւավորումը քաղաքական եւ բարոյական կարեւոր իրադարձություն է համարել` այն դիտարկելով որպես անկեղծ բարեկամության ու միջազգային իրավունքի նորմերի հարգանքի վկայություն: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր