ՀՀ բնապահպանության նոր նախարարը կադրային փոփոխություններ է անում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը որոշել է ազատվել նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը նախարարի ու աշխատակազմի ղեկավարի միջև լարված հարաբերություններն են, ավելին՝ վերջինս համարվում է նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրը:
«Նշենք, որ Փիրումյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2011թ. փետրվարից, իսկ մինչ այդ՝ 2010թ. նոյեմբերից, ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել: Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Փիրումյանին աշխատանքից ազատելու հարցը»,– հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։