ՀՊՏՀ պրոռեկտոր դարձած Սևակ Խաչատրյանը դեռևս աշխատասենյակ չունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ օրերս Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահից համալսարանի պրոռեկտոր դարձած Սևակ Խաչատրյանը դեռևս աշխատասենյակ չունի:
Համալսարանի աշխատակիցները հայտնել են, որ Ս. Խաչատրյանը իր սովորության համաձայն լինում է ուսխորհրդում: Այնտեղից էլ «Ժողովուրդ»-ին ասել են, թե Ս. Խաչատրյանին չեն տեսել:
«Հետաքրքիր է՝ որտեղ էր ուսումնական առաջին օրը «աշխատում» «սաքուլիկ» մականունը ստացած պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը,- գրում է թերթը և հավելում.««Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա «հանգստի կարևոր գործերով» գտնվում է Փարիզում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։