ՀՊՏՀ-ի ուսխորհրդի նախագահին բուհի պրոռեկտոր նշանակելը շատ թանկ է նստել աշխատակիցների վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ օրերս Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին բուհի պրոռեկտոր նշանակելը շատ թանկ է նստել համալսարանի աշխատակիցների վրա:
Թերթի տեղեկություններով` Ս. Խաչատրյանին նշանակելուց հետո համալսարանը որոշել է աշխատանքից ազատել 7 հավաքարարներին:
«Չի բացառվում, որ համալսարանում որոշել են Ս. Խաչատրյանին բարձր վարձատրել ու հանուն նրա «զոհաբերել են» 7 աշխատակցի»:
Երեկ ողջ օրվա ընթացքում թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել թե' Սևակ Խաչատրյանից, թե՛ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանից, սակայն վերջիններս համառորեն չեն պատասխանել հեռախոսազանգերին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։