ՀՅԴ-ն իշխանությունների հետ սկսել է բանակցություննե՞ր վարել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել այն մասին, որ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը գործող իշխանությունների հետ սկսել է բանակցություններ վարել:
«Ըստ ամենայնի, իշխանություններն այժմ փորձում են Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին, հատկապես որ Դաշնակցությունը միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ սահմանադրական բարեփոխումների մասով դրական է արտահայտվում»:
Ըստ թերթի տեղեկությունների՝ նույնիսկ ՀՅԴ-ին նախարարների պորտֆելներ են առաջարկվել:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքել է շրջանառվող լուրերը՝ հայտարարելով, որ իրականում նման բան չկա:
Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, նա ասել է. «Մենք բարեփոխումներին կողմ ենք մեր տարբերակով, և ոչ թե իշխանությունների առաջարկած տարբերակով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: