Պաշտոնական. Սալոմոն Կալուն ` «Հերտա»-ի խաղացող
«Լիլ»-ի հարձակվող Սալոմոն Կալուն դարձել է «Հերտա»-ի ֆուտբոլիստ, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Տրանսֆերի արժեքը կազմել է 3 մլն եվրո:
2010 թվականին Կալուն «Չելսի»-ի ց «Լիլ» էր տեղափոխվել ազատ գործակալի յարգավիճակով: Դրանից ի վեր Կալուն ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 79 խաղում խփել էր 34 գոլ և կատարել էր 11 գոլային փոխանցում: