211652_close_icon
views-count1726 դիտում article-date 12:07 31-08-2014

Կարբի գյուղում քարաթափում է տեղի ունեցել

Օգոստոսի 31-ին, ժամը 00.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում` «Դեմեր» կոչվող հանդամաս տանող ճանապարհին, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Պարզվել է, որ գյուղամիջյան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում` մոտ 10 քմ հատվածում, այն դարձնելով անանցանելի: Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը` այն դարձնելով միակողմանի երթևեկելի, մնացած քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր