Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում
Փետրվարի 1-ին, ժամը 15.35-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում՝ քարը սարից պոկվել և հարվածել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հարակից սարից տեղի է ունեցել քարաթափում. քարը (մոտ 3 խմ) գլորվել և բախվել է տան պատին (մոտ 20 քմ)՝ առաջացնելով ճաքեր (10 սմ երկարությամբ, 2 մմ լայնությամբ):
[b][u]ՀՀ ԱԻՆ[/u][/b]