211652_close_icon
views-count3156 դիտում article-date 10:53 31-08-2014

ԼՂՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում ասված է. «Մեծարգո Ռոբերտ Սեդրակի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Արցախում Ձեզ գիտեն որպես հմուտ ու փորձառու քաղաքական գործչի, ով Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրից կանգնած է եղել հարազատ ժողովրդի կողքին, ղեկավարել նրա պայքարը հանուն ազատության ու անկախության եւ պատմության մեջ մտել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Նախագահ: Հետագայում էլ, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնները, Դուք արել եք հնարավորը հայկական երկու պետությունների կայացման ու զորացման համար: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի առթիվ եւ մաղթում Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երկար տարիների կյանք, խաղաղություն, երջանկություն ու ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր